12/29/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ

84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում Է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Այդ մասին միջազգային հանրակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Պետությունների 84 ղեկավարների եւ կառավարությունների 44 ղեկավարների ներկայությունն այն բանի ակնառու ապացույցն Է, որ համաշխարհային հանրակցությունը վստահություն Է տածում ՄԱԿ-ի նկատմամբ,- ընդգծել Է նա:- Եկող շաբաթ կայանալիք հանդիպումների ընթացքում ես մտադիր եմ կոչ անել, որ մասնակից երկրները հավաստեն ՄԱԿ-ին աջակցելու եւ ընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ստեղծմանը ձգտելու իրենց պարտավորությունները»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը բացվել Է սեպտեմբերի 18-ին: Գլխավոր ասամբլեայի ձեւաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Հաջորդ օրը կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: