12/29/2025

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գործկոմ ունի։ Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կայացան գործադիր կոմիտեի ու նախագահի ընտրությունները։

Նախապես հայտարարված թեկնածուները, որոնց ներկայացրել էին ՀՖՖ անդամ կազմակերպությունները, հաստատվեցին։ Նրանք են՝ Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան, Ժաննա Անդրեասյան, Սուրեն Պապիկյան, Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան, Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան, Սուրեն Աբրահամյան, Ալեն Սիմոնյան, Հրաչ Յագան, Թովմաս Գրիգորյան, Մարինա Թաշչյան, Հակոբ Սիմիդյան։

Այսօր կայացավ նաեւ ՀՖՖ նախագահի ընտրությունը։ Ընտրող 25 պատվիրակներից ներկա էին 24-ը։ Ինչպես գործկոմի կազմի դեպքում, ընտրությունը միաձայն էր. նախագահ ընտրվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: