12/29/2025

Վանեցյանի նվերը ֆուտբոլասերներին

Վանեցյանի նվերը ֆուտբոլասերներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղերի տոմսերի արժեքը լուրջ փոփոխությունների կենթարկվի:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ նոր նախագահ Արթուր Վանեցյանը: «Ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա խաղին էլ արդեն տոմսերի գների փոփոխություն կլինեն: Ամենաէժան տոմսի արժեք կլինի 1000 դրամ, հետևաբար՝ ավելի թանկ տոմսերի արժեքի աճը կսկսվի հենց այդ գնից ու կսահմանվի նույն օրինաչափությամբ»,-շեշտեց Վանեցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Երևանում կանցկացնի հոկտեմբերի 13-ին մրցելով Ջիբրալթարի հետ:

Հիշեցնենք, որ նախկինում ֆուտբոլի տոմսերի գներն սկսվում էր 3000 դրամից՝ հասնելով 8000 դրամի: Թանկ գների պատճ-առով ֆուտբոլասերները չէին կարողանում ներկա գտնվել հավաքականի հանդիպումներին և այդ պատճառով մեր ընտրանու հանդիխպումներն անցնում էին քիչ ֆուտբոլասերների ներկայությամբ:

araratnews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: