12/29/2025

Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ի գրասենյակներից մեկում

Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ի գրասենյակներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով տեսանյութեր է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում, ինչին անմիջապես արձագանքել են:

Իվետա Տոնոյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ սուտ մատնության նման դեպքեր էլի են եղել, սակայն համապատասխան  հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել:

Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: