12/29/2025

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Արդեն Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:

Մեկ ժամից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն կեսգիշերից ոչ շուտ:

Հիշեցնենք, ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն.

«Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը (ԵՀԿԴ), «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը (ԵԿԴ), «Ժառանգություն» կուսակցությունը (ԺԿ), «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» (ԲՀԿ-ն), «Հայք. հայկազուններ» կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (ԺՈՒԿ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), Ռեֆորմիստների կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ):

Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու 65 տեղի համար պայքարում էր 979 թեկնածու:

Թեկնածուների առավել մեծ ցուցակ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը՝ 193 թեկնածու, նրան հաջորդում է «Իմ քայլը»՝ 169 թեկնածու: 

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: