12/29/2025

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ և անձամբ շնորհավորել Հայկ Մարությանին

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ և անձամբ շնորհավորել Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքերի հրապարակումից հետո գնացել է «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբ և անձամբ շնորհավորել դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված  տեսանյութում երևում է, թե ինչպես է Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում զրուցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: 

Այնուհետև մոտենում է Երևանի ավագանու  արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, ում դիմավորում են ծափահարություններով, իսկ Արտակ Զեյնալյանը սեղմում է նրա ձեռքը ու շնորհավորում հաղթանակի կապակցությամբ: 

Արտակ Զեյնալյանին ուղեկցել է «Լույս դաշինքի» ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: