12/29/2025

Հայաստանի լեռներում ամերիկյան ավիացիոն շարժիչ են գտել. լուսանկարներ

Հայաստանի լեռներում ամերիկյան ավիացիոն շարժիչ են գտել. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտնում է, որ իր երկօրյա տառապանքներն արդյունք են տվել։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի լեռներում Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչ է հայտնաբերվել։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Երկօրյա տառապանքներիս արդյունքը՝ «Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում»,- գրել է նա։

Հովհաննիսյանը խոստացել է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

Մեկ այլ գառման մեջ էլ նա հայտնել է, որ ամենայն հավանականությամբ գտել են «DC-3» ինքնաթիռ կամ նրա տարատեսակներից մեկը։

Հովհաննիսյանի գրառումը հետաքրքրել է նրա էջի բաժանորդներին։ Նրանցից մեկը ենթադրել է, որ դա կապ ունի 1958 թվականին տեղի ունեցած դեպքի հետ, երբ սովետական Միգ-17 ինքնաթիռն ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է կործանել Խորհրդային Հայաստանի տարածքում՝ Ներքին Սասնաշեն գյուղի մոտակայքում։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: