12/29/2025

Տոնոյանն այցելել է հոսպիտալ և տեսակցել առաջնագծում վիրավորված զինծառայողին. լուսանկարներ

Տոնոյանն այցելել է հոսպիտալ և տեսակցել առաջնագծում վիրավորված զինծառայողին. լուսանկարներ

Նախարարը 20 տարեկան զինվորի առողջության մասին խոսել է բժիշկների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախարարն առաջին հերթին այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գևորգյան Արթուրին»,- գրել է նա։

Տոնոյանն Արթուրի առողջական վիճակի մասին խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։

Արթուր Գևորգյանի վիճակն այս պահին կայուն է։

Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդներին, ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր։

Նշենք, որ զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը ծանր վիրավորվել է սեպտեմբերի 20-ին Մատաղիսում զինվորական հերթապահություն անցկացնելիս:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: