12/29/2025

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կհանդիպեն

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կհանդիպեն
Նկարում Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բրյուսելում, 12-ը հուլիսի, 2018թ.
 

Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո։

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: