12/29/2025

Փոխնախարարը Հայաստանում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

Փոխնախարարը Հայաստանում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ներդրողների հետաքրքրության բարձրացում են նկատում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում փաստեց փոխնախարար Մանե Ադամյանը:

«Ներքաղաքական փոփոխություններն ազդել են ներդրումների վրա: Միանշանակ կարող եմ փաստել, որ ներդրողների կողմից ավելի մեծ հետաքրքրություն կա: Ոլորտները շատ են՝ սպասարկումից մինչև արտադրություն, վերամշակում, բարձր տեխնոլոգիաների ոլորտ»,-նշեց փոխնախարարը:

Նա ասաց, որ նախարարությունում ներդրողների կողմից անհամեմատ ավելի մեծ շարժ են նկատում: Փոխնախարարը նկատեց նաև՝ այս ամենը կյանքի կոչելու համար կարևոր են բարեփոխումները:

«Վստահ եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես կլինի ավելի հստակ և ընկալելի միջավայր բոլոր ներդրողների համար»,-նշեց Ադամյանն ու հավելեց՝ ցանկացած ներդրողի համար կարևոր է կայունությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: