12/29/2025

Հայաստանը Հոկտեմբերի 27 է տեսել․ Փաշինյանի անվտանգության խնդիրը պետք է մղվի առաջին պլան

Հայաստանը Հոկտեմբերի 27 է տեսել․ Փաշինյանի անվտանգության խնդիրը պետք է մղվի առաջին պլան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ինքը լուրջ չի վերաբերվում իր անվտանգությանն առնչվող մտահոգություններին, և որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքում: Այս առնչությամբ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ կարծիքը գովելի է՝ որպես երկրի ղեկավար, մանավանդ այն պարագայում, երբ նա ունի այդպիսի հասարակական ընկալում. «Սակայն վարչապետի այդ կարծիքը համապատասխան ծառայություններին չի ազատում կրկնակի, եռակի, քառակի, հնգակի լարվածությունից երկրի վարչապետի և ընդհանրապես երկրի անվտանգության խնդիրները ամենօրյա իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար»:

Նրա խոսքով՝ մեր երկիրը Հոկտեմբերի 27 է տեսել և չի կարող իրեն թույլ տալ հերթական «շքեղություն»: «Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես երկրի անվտանգության խնդիրը պետք է մղվի առաջին պլան»,- ընդգծեց Սուրեն Աբրահամյանը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ ցանկացած հեղափոխություն՝ նույնիսկ ամենանուրբն ու շղարշեն, իր որոշակի փիլիսոփայությունն է բերում՝ դժգոհողների. «Մանավանդ, երբ երկրի նկատմամբ այդպիսի սպառողի հոգեբանություն է դրսևորվել՝ թալանի ու այդ այլանդակությունների պարագայում, երբ հիմա ուրիշ մարտավարություն է, կրկնակի ակտուալ է դառնում վարչապետի և ընդհանրապես երկրի անվտանգության խնդիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: