12/29/2025

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ հանդիպմանն անդրադարձել է Փաշինյանի մտահոգություններին

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ հանդիպմանն անդրադարձել է Փաշինյանի մտահոգություններին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և ռիսկերի չեզոքացմանն առնչվող հարցեր։

Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ծրագրերի իրականացման ընթացքին և շեշտել, որ մարզպետարանների կողմից անհրաժեշտ է տանել հստակ վարչակազմակերպչական աշխատանքներ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց ժամկետների պահպանման ուղղությամբ։

Խոսելով վերջերս հակակարկտային կայանքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտահոգությունների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում գույքագրել պետական, համայնքային ենթակայության և մասնավոր սեփականություն հանդիսացող հակակարկտային կայանքները՝ ներկայացնելով դրանց պահպանման արժեքի և ծասխարդյունավետության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։ Այս առնչությամբ նախարարը հայտնել է, որ խնդիր ունենք վերլուծել ոլորտում տիրող իրավիճակը և բացառել անարդյունավետ ու անընդհատ ծախս պահանջող կայանքների աշխատանքը։

Նախարարը տարակուսանք է հայտնել համայնքների կողմից հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ներկայիս ընթացքի վերաբերյալ և մարզպետներին կոչ արել բնակիչների շրջանում տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ հարկերից խուսափելու իրավական հետևանքների մասին։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է անձամբ հետևել ֆրանկոֆոն ավանում մարզերի բովանդակային առանձնահատկությունների պահպանմանը և ձեռնարկել պահանջվող բոլոր միջոցառումները՝ մարզային կոլորիտն ու մշակութային յուրահատկությունը որակական բարձր մակարդակով ներկայացնելու համար։

1in.am

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: