12/29/2025

«Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

«Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  

«Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  «Dasaran.am»-ի պատասխանատուները սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:

Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։ 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: