12/29/2025

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է ներկայացրել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է ներկայացրել

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել` շնորհակալություն հայտնելով իր աշխատակազմին։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը որոշել է հեռանալ պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցում` նշելով, որ որոշումը կայացրել է դեռ 1-2 ամիս առաջ։

Մելիքյանը հայտնում է, որ ավարտելով Ադրբեջանում հայատյացության փաստերի և 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ սկսած փաստահավաք գործառույթը` իրեն իրավունք է վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումը, այն է՝ հրաժարվել Արցախի ՄԻՊ-ի պաշտոնից։

«Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել»,- գրել է Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը նաև խորին շնորհակալություն է հայտնել իր աշխատակազմին` նշելով, որ հպարտ է նրանցով։

Մելիքյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի մայիսի 5-ին` ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ 1 ամիս հետո։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: