12/29/2025

Ինչո՞ւ Թրամփն ու Փաշինյանը չհանդիպեցին. ԱԳՆ–ի մեկնաբանությունը

Ինչո՞ւ Թրամփն ու Փաշինյանը չհանդիպեցին. ԱԳՆ–ի մեկնաբանությունը

Հանդիպումը չկայացավ, բայց նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է չկայացած հանդիպմանը։

ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է, թե ինչու ԱՄՆ-ում չկայացավ Փաշինյան-Թրամփ հանդիպումը։

«Հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ-ի ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով», — ասաց Տիգրան Բալայանը` միաժամանակ ընդգծելով, որ հանդիպման նպատակադրություն եղել է և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից։

Բալայանը նաև նշել է, որ, անկախ չկայացած հանդիպումից, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ նշել էր, որ այդ հանդիպումը չի կարող կայանալ հապճեպ կարգով։

Փաշինյանը Նյու Յորք է մեկնել սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ-ից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: