12/29/2025

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 40 տարեկան

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 40 տարեկան

Այսօր, սեպտեմբերի 26-ին,  հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 40 տարեկան:

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին, որի ժամանակ էլ  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց Մարգարյանին: Դժբախտ դեպքից անցել է 14 տարի:

Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 19-ին: Ադրբեջանցին քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել Գուրգեն Մարգարյանի դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից:
2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի: Դատավորն իր որոշումը բացատրել է Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները:
Սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնել է Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Սաֆարովին շնորհվել է բնակարան և մայորի կոչում՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցակցրել էր անազատության մեջ: Տվյալ որոշումը հանգեցրել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:

Նշենք, որ Երևանում Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոց և հասարակական կազմակերպություն կա: Նրա անվան պուրակում տեղադրվել է հուշարձան:

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: