12/29/2025

Պուտինը կարճատեւ այցով ժամանել Է Բաքու

Պուտինը կարճատեւ այցով ժամանել Է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել Է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Երկու երկրների ղեկավարները կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաեւ ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում եւ ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին:

Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 27-ին սկսվում Է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: