03/26/2026

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչների

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչների

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) եւ Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ եւ լրագրողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-ից 28-ը գտնվելու է Հայաստանում:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը եւ կատարած աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստան այցի նպատակը:

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ վերջին շրջանի զարգացումներին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: