12/29/2025

Արցախի բոլոր մարտական հենակետերն ու դիրքերն ապահովվել են մշտական ջրով

Արցախի բոլոր մարտական հենակետերն ու դիրքերն ապահովվել են մշտական ջրով

Սեպտեմբերի 26-ին ՊԲ արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի պահպանության տեղամասերից մեկում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքների ավարտին, որը իրականություն էր դարձել ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: 

Առաջնագծում մշտական ջրի առկայությունը էական ազդեցություն կունենա մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացման վրա, կնպաստի անձնակազմի կենցաղային կարիքները հոգալուն, ինչպես նաև հնարավորություն կտա պլանավորել ու իրականացնել ավելի մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ:

Հավելենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, ֆրնասահայ բարերար Ժակ Մաթոսյանը պարգևատրվել է ‹‹Վաչագան Բարեպաշտ›› մեդալով: Բարձր պարգևը անմիջապես առաջնագծում հասցեատիրոջն է հանձնել բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: