12/29/2025

ՀՀԿ-ն հրավիրել է գործադիր մարմնի նիստ

ՀՀԿ-ն հրավիրել է գործադիր մարմնի նիստ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»:

ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի ժամը 19:00-ին:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: