12/29/2025

ՄԻԵԴ վճիռները մտահոգիչ են. դատավորներին պատասխանատվության ենթարկելը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ. ՄԻՊ

ՄԻԵԴ վճիռները մտահոգիչ են. դատավորներին պատասխանատվության ենթարկելը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջին անգամ ՄԻԵԴ վարույթ ընդունված գործով հատուկ կարծիք է ներկայացրել, և այդ կարծիքը ընդունվել է ՄԻԵԴ-ի կողմից։ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության պատմության մեջ առաջին անգամ, ինչպես նաև միջազգային պրակտիկայում հազվադեպ պատահող երևույթ է, որ պետական կառույցը պետության դեմ քննվող գործով պետության գործողությունների դեմ կարծիք է ներկայացնում։ Սա նշանակում է, որ օմբուդսմենի կառույցն այնքան անկախ է, որ կարող է նման քայլի գնալ։ Սա առաջին հերթին խոսում է մեր պետության միջազգային իմիջի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։ ՄԻՊ-ը հատուկ կարծիք է ներկայացրել «Սասնա ծռեր»-ից «Արամ Հակոբյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով։ Հատուկ կարծիքում տեղեկություններ են Հակոբյանի խոշտանգման վերաբերյալ։ Փաստեր, որոնց չի տիրապետում անգամ նրա փաստաբանը։

Արման Թաթոյանը անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ի կողմից Մարտի 1-ի գործով կայացրած վճիռներին, որոնք բնորոշեց որպես մտահոգիչ։ «Հայաստանի դատական համակարգում իսկապես կան խնդիրներ, որոնք վերաբերում են կոռուպցիոն ռիսկերին, ներքին ու արտաքին կախվածությանը։ Ես ՄԻԵԴ որոշումները մտահոգիչ եմ համարում այն մասով, որ դրանից հետո հետևություններ չեն արվում։ Մենք չպետք է ՄԻԵԴ վճռից հետո գումարը վճարենք ու վերջ։ ՄԻԵԴ վճռից հետո լուրջ հետևություններ պետք է արվեն»,- ասաց Թաթոյանը։

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռներից հետո դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցին, ապա Թաթոյանը դա անհրաժեշտություն է համարում։ Իսկ եթե հիմնավորվի, որ դատավորների կողմից կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, ապա կարող է խոսք գնալ նաև քրեական պատասխանատվության մասին, որը կարող է նաև կանխարգելիչ նշանակություն ունենալ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: