12/29/2025

Հայաստանի սահմանը հատած թուրք տղան վերադարձել է հայրենիք

Հայաստանի սահմանը հատած թուրք տղան վերադարձել է հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հուլիսի 24-ից Հայաստանի ուժային կառույցների հսկողության տակ գտնվող ու վերջերս ազատ արձակված թուրք տղան վերադարձել է Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Daily News-ը` հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:

Ումութ Ալի Օզմենը հատել է վրաց-թուրքական սահմանը` հասնելով մինչև հյուսիս-արևտմյան Արդահան նահանգի Թյուրգյոզյու սահմանամերձ բնակավայրը: Ճանապարհորդության ընթացքում 16-ամյա երիտասարդին ուղեկցել է նրա հայրը` Մուսթաֆա Օզմենը:

Օզմենը, ով իր ընտանիքի հետ ապրում է Թուրքիայի հյուսիս-արևմտյան Կարս նահանգի Աքյաքա բնակավայրում, հայկական անվտանգութան ուժերի կողմից բերման էր ենթարկվել հուլիսի 24-ին, այն բանից հետո, երբ, ըստ թուրքական սահմանապահ դիրքի տեսանկարահանող սարքերի տեսագրության, Շիշ թմբի մոտ հոտին արածեցնելու ընթացքում հատել էր սահմանը:

Օզմենը ազատ էր արձակվել սեպտեմբերի 25-ին:

Քանի որ Թուրքիան ու Հայաստանը պատմական տարաձայնությունների պատճառով չունեն դիվանագիտական հարաբերություններ, Վրաստանը գործում հանդես է եկել որպես միջնորդ:

16-ամյա պատանուն ու նրա հորը Թյուրգյոզյուի սահմանային անցակետի մոտ դիմավորել են Պոսոֆի նահանգապետ Էնվեր Իլմազոմը և Պոսոֆի քաղաքապետ Կախիթ Ուլգարոմը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: