12/29/2025

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքը եւ Սյունիքի ԵԿՄ մարզխորհուրդն աջակցում են Սասուն Միքայելյանին

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքը եւ Սյունիքի ԵԿՄ մարզխորհուրդն աջակցում են Սասուն Միքայելյանին

ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 27- ին կայացել է ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվել է առաջադրել եւ պաշտպանել ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Իր հերթին, ԵԿՄ Սյունիքի մարզխորհուրդը հետեւյալ հայտարարությունն է տարածել. «Վերջին ժամանակներում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ են գնում: Բանը հասել է նրան, որ սկսել են իրար քննադատել եւ բաժանվել բարիկադների ինչը չի համապատասխանում ԵԿՄ-ի գաղափարախոսությանը եւ երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարներին:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահը պետք է անցած լինի մարտական թոհուբոհով, ունենա համախմբելու մեծ ունակություն, իր հոգու, մտքի պարտքը համարի առաջնահերթ ի փառս մեր պետության միավորի բոլոր ԵԿՄ եռասերունդ անդամներին: ԵԿՄ Սյունիքի մարզխորհուրդը նպատակահարմար է գտնում Սասուն Միքաելյանին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը թափուր է մնացել:

Հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն էր, ինչպես նաև միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր:

Նիստին ներկա էին 127 վարչության անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: