12/29/2025

Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում գործողը կենթարկվի նվազագույն տուգանքի

Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում գործողը կենթարկվի նվազագույն տուգանքի

Հարկային մարմնի քննության ենթական գործերով մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարողները կենթարկվեն նվազագույն տուգանքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:

«Հունիս ամսվանից սկսած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառում է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը` անկախ այն հանգամանքից` անձը ներկայացե՞լ է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրե՞լ է, թե` ոչ»,- ասաց Մնացականյանը:

Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետը տնտեսավարողներին հորդորում է վարչարարության նոր կարգից շեղումներ նկատելու դեպքում այդ մասին շտապ տեղեկացնել իրենց:

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: