12/29/2025

Դուշանբեում ընթանում է Փաշինյան-Նազարբաև հանդիպումը

Դուշանբեում ընթանում է Փաշինյան-Նազարբաև հանդիպումը

Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպումը մեկնարկեց ԱՊՀ գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը և Ղազախստանի նախագահը կարևորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: «Մի քանի ղազախական ընկերություններ ցանկություն են հայտնել մուտք գործել հայկական շուկա, ինչը մենք ողջունում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Նուրսուլթան Նազարբաևն ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 60 տոկոսով և հավելեց, որ այդ միտումը շարունակելու համար կառավարությունները պետք է այդ ուղղությամբ շարունակեն աշխատանքները: «Ղազախստանը բաց է հայկական ապրանքների և բիզնես համար: Մենք շահագրգռված ենք տնտեսական փոխգործակցության խորացմամբ»,- ասաց Նազարբաևը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: