12/29/2025

Հույս ունենք, որ Խաչատուրովի փոխարինումը չի ազդի կազմակերպության բնականոն գործունեության վրա. ՌԴ փոխնախարար

Հույս ունենք, որ Խաչատուրովի փոխարինումը չի ազդի կազմակերպության բնականոն գործունեության վրա. ՌԴ փոխնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի կարծիքով ՌԴ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի կազմակերպության բնականոն գործունեության վրա:

ria.ru-փոխանցմամբ Պանկինը հիշեցրել է նաև, որ հայկական կողմը նախաձեռնել է Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն ընթանում է ՀԱՊԿ ընթացակարգերի համաձայն:

«Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ-պետությունները, հետաքրքրված են, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույնս անդրադառնա կազմակերպության արդյունավետության և բնականոն գործունեության վրա»,- ասել է նա:

Ինչպես իր խոսքում ընգծել է   Պանկինը կազմակերպության փորձը հիմք է տալիս լավատես լինել: Ներկայումս էլ, հավաստիացրել է նա, ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է առանց խոչընդոտների:

 

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: