12/29/2025

Կապանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է 4 թեկնածու. 1-ը՝ ՔՊ կուսակցությունից, 3-ը անկուսակցական

Կապանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է 4 թեկնածու. 1-ը՝ ՔՊ կուսակցությունից, 3-ը անկուսակցական

Սյունիքի մարզի Կապան քաղաքում եւս հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու համայնքապետի արտահերթ ընտրություններ: Այս պահին քաղաքապետի թեկնածություն է առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը:

Բացի Նարեկ Բաբայանից՝ Կապանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրվելու են երեք անկուսակցական թեկնածուներ՝ Փաստաբանների պալատի անդամ, իրավաբան Էդգար Հովհաննիսյանը, գործարար Գեւորգ Փարսյանը եւ «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Արմեն Ղազարյանը:

Այս պահին Կապանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը: Վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել սույն թվականի հուլիսի 18-ին՝ Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականից հետո:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: