12/29/2025

ՀՀ վարչապետն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու պահանջ է տեսնում

ՀՀ վարչապետն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու պահանջ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի են և պետք է տեղի ունենան հնարավորինս արագ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ողջ միջազգային հանրության , պոտենցիալ ներդրողների և գործարար միջավայրի համար  կարևոր է ընտրությունների անցկացումը՝ համոզվելու համար, որ գոնե միջնաժամկետ ծրագրերը իրենք կարող են վստահ իրականացնել: «Խորհրդարանական ուժերի հետ պետք է ընտրությունների թեմայով քննարկումներ ունենանք, և ես հույս ունեմ, որ մենք կգանք համաձայնության: Երևանի ավագանու ընտրություններում դրված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ կամ դեմ լինելու հարցը, և «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն հավաքելով՝ ցույց տվեց,  որ Հայաստանի հանրությունը հստակ պահանջ է ձևավորում արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-շեշտեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ եթե կլինեն փաստարկներ, որ այդ պահանջը այդքան էլ ամբողջական չէ, իրենք կգտնեն փաստարկներ, որ այդ պահանջը շատ ավելի մեծ է, քան որոշ գործընկերներ պատկերացնում են: «Ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է սիրո և համերաշխության մթնոլորտում հասնել այս խնդրի լուծմանը: Հետընտրական շրջանում, երբ կրքերը որոշակիորեն հանդարտված են, մենք պետք է նման մթնոլորտում խորհրդարանական ուժերի, քաղաքական ուժերի հետ այս հարցը քննարկենք և գանք լուծումների»,- ընդգծեց վարչապետը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: