12/29/2025

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։ Ավելի վաղ «Արմենպրեսը» հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է Facebook սոցիալական ցանումում ուղիղ եթերի ժամանակ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: