12/29/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսշի մամուլի քարտուղարը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացրել է գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում `ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: 

Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը վերջին հայտարարությունների և շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ։Նա վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին և հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ անհրաժեշտ քաղաքական կամքի խթանման համար` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- «Արեմնպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաայտարարության մեջ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: