01/12/2025

Ավարտվել է Կապանի համայնքապետի թեկնածուների առաջադրման ժամկետը

Ավարտվել է Կապանի համայնքապետի թեկնածուների առաջադրման ժամկետը

Սեպտեմբերի 30-ին ավարտվեց Կապանի համայնքապետի թեկնածուների առաջադրման ժամկետը:

Կապան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեւորգ Փարսյանը (ինքնաառաջադրում, «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն), Էդգար Հովհաննիսյանը (ինքնաառաջադրում, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ), Արմեն Ղազարյանը (ինքնաառաջադրում, «Արկ» բնապահպանական ՀԿ-ի ծրագրի ղեկավար) եւ Նարեկ Բաբայանը (ինքնաառաջադրում, Սյունիքի մարզպետի տեղակալ):

Ինչպես տեղեկացնում է թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը, թեկնածուները կգրանցվեն մինչեւ հոկտեմբերի 2-ը (ներառյալ) ընկած ժամանակամիջոցում, իսկ քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին:

Ըստ Ռամելա Հակոբյանի՝ թեկնածուների փաստաթղթերի հետ կապված որեւէ խնդիր չկա, եւ գրանցումը կկատարվի սահմանված ժամկետում:

Թեկնածուներից միայն Նարեկ Բաբայանն է կուսակցական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Համայնքի ընտրողների նախնական թիվը 35058 է (ընտրողների նախնական ցուցակը տեղամասային կենտրոնների տարածքը տիրապետողներին կտրամադրվի մինչեւ հոկտեմբերի 4-ը, իսկ վերջնական ցուցակը՝ քվեարկությունից երեք օր առաջ):

Կապանի համայնքապետի ընտրության համար համայնքի տարածքում ձեւավորվել է 52 ընտրական տեղամաս, որից 21-ը՝ Կապան քաղաքում:

Ընտրությունը տեղի կունենա  հոկտեմբերի 21-ին:

Լուսանկարների հերթականությունը՝ ըստ ընտրական հանձնաժողովի ներկայացրած ցուցակի:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: