12/29/2025

ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի գազի և հոսանքի մատակարարման սակագնի հիմնավորվածությունը ստուգելու համար. ԱԺ նախագահ

ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի գազի և հոսանքի մատակարարման սակագնի հիմնավորվածությունը ստուգելու համար. ԱԺ նախագահ

Արա Բաբլոյանը հանդես է եկել Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությամբ. 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու եւ դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

zham.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: