12/29/2025

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը

Րոպեներ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը:

Հիշեցնենք, օրակարգ խորհրդարանն արձակելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է: 

Վարչապետ դեռ Նյու Յորքից ուղիղ եթերով հայտարարել էր, որ Հայաստան վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ բանակցություններ է սկսելու՝ Ազգային ժողովն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: Առաջին հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ է: Հանդիպումն այս պահին ընթանում է «Մարիոթ» հյուրանոցում:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: