12/30/2025

Մարտական հրաձգությամբ զորավարժություն ԼՂ ՊԲ-ում

Մարտական հրաձգությամբ զորավարժություն ԼՂ ՊԲ-ում

եռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում այսօր բանակի «Մեխակավան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է հստակ կառավարում, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտավարամասնագիտական պատրաստականություն, բարոյակամային կայուն որակներ ու կրակային խոցման գերազանց արդյունքներ: Մարտավարական զորախաղերի արդյունքում ևս մեկ անգամ փաստվել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պատվով կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: