12/30/2025

Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է. Արթուր Գրիգորյանը կհրապարակի եզրակացությունները

Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է. Արթուր Գրիգորյանը կհրապարակի եզրակացությունները

Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խումբը տեսչության հետ կապ չունի եւ ձեւավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով: Վաղը խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաեւ Լիդիան Արմենիա ընկերության առարկությունները կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին: Այս նյութերը գաղտնի չեն եւ համակարգված կերպով կտրամադրվեն նաեւ մամուլին ու այլ շահագրգիռ անձանց:

Ի տարբերություն տեսչական մարմնի, աշխատանքային խումբն իրավունք ուներ եւ արել է նաեւ ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության եւ դրա հիման վրա տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության վերաբերյալ դիտարկումներ:

Նշեմ նաեւ, որ վաղը մեկում եմ Կապան՝ Քաջարանի հանքավայրի վերաբերյալ աշխատանքային խմբի ձեւավորման օրակարգով:

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ից, Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում,որտեղ կներկայացվի տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության, դրա իրավական հիմքերի, արդյունքների կարեւորության եւ համայնքային ներգրավվածության վերաբերյալ: Սկսենք Քաջարանի հարցով աշխատանքային խմբի ձեւավորման գործընթացը: Համեցեք քննարկման»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: