12/30/2025

Ինքնասպանություն Գորիսում. շինության տանիքում մայրը հայտնաբերել է որդու դին

Ինքնասպանություն Գորիսում. շինության տանիքում մայրը հայտնաբերել է որդու դին

Գորիսում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Մայրը տանիքից կախված վիճակում հայտնաբերել է 1981 թվականին ծնված որդու դին։ 

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին, թե ի՞նչ է պարզվել, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ինքնասպանության դեպքի վերաբերյալ։ 

«Պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին մայրն իրենց տան հարակից օժանդակ շինության տանիքում հայտնաբերել է որդու դին՝ առաստաղից կախված վիճակում»,-ասաց Էդգար Ջանոյանը։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: