12/30/2025

ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ ընտրությունների`ոչ մի պարագայում. Բաղդասարյան

ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ ընտրությունների`ոչ մի պարագայում. Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ են քննարկել:

Հիշեցնենք, այսօր վարչապետն անակնկալ եկավ խորհրդարան: Պատճառն ԱԺ կանոնակարգ-օրենքում առաջարկվող փոփոխությունն է: Լրագրողների հարցին`օրինագիծը հե՞տ է կանչվելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել. «Լրիվ այլ խնդիր էր»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ իրենք սահմանադրական ճանապարհով լրիվ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններիn: «Որեւէ դեպքում, երբ լինու է քաղաքական համաձայնություն, սեպ խրելու խնդիր չունենք: Սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի նորմալ մթնոլորտում ձեւավորվի քաղաքական դաշտ, գնանք ընտրությունների»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ ընտրությունների`ոչ մի պարագայում: Վարչապետի գնալուց հետո Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը եւ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ի գրադարանում քննարկում էին իրավիճակը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: