12/30/2025

Ազգային ժողովը 61 կողմ ձայնով ընդունեց վարչապետի կողմից «խայտառակ» որակված օրինագիծը

Ազգային ժողովը 61 կողմ ձայնով ընդունեց վարչապետի կողմից «խայտառակ» որակված օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ գումարված արտահերթ նիստում պատգամավորների 61 կողմ ձայներով ընդունվեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության առաջարկած նախագիծը:

Քվեարկությունն նցավ փակ դռների հետեւում, առանց լրագրողների, անջատված են եղել նաեւ ներսի բարձրախոսները ու լրագրողներին նիստից ոչինչ լսելի չի եղել:

Միայն տեսանելի էր, որ Սասուն Միքայելյանի ու Արա Բաբլոյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:

Օրինագծին ՀՀԿ-ի հետ միասին կողմ քվեարկեցին նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն , դեմ է եղել միայն ԵԼՔ դաշինքը:

Հիշեցնենք, ժամը 19:00-ից հետո ԱԺ լրատվական ծռայությունը հյտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: