12/30/2025

Ազգային ժողովի շենքի մուտքեր տանող փողոցները փակ են. պատգամավորները չեն կարողանում դուրս գալ

Ազգային ժողովի շենքի մուտքեր տանող փողոցները փակ են. պատգամավորները չեն կարողանում դուրս գալ

21:02- Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված հազարավոր քաղաքացիներ, թմբուկի զարկերի հետ վանկարկում են «Արտահե՛րթ»: Այս պահին տեղադրվում են բարձրախոսներ, իսկ մարդկանց հոսքը դեռ շարունակվում է:

20:58- Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հրավիրված հանրահավաքը:

«Խնդրո առարկա օրենքի նախագիծն ընդունվել է, մենք կհստակեցնենք տեղեկատվությունը՝ կողմ քվեարկած քաղաքական ուժերի ու պատգամավորների մասին, այդ մարդիկ, փաստացի մեր ժողովրդին հայտարարել են հակահեղափոխություն: Նրանց մոտ դա չի ստացվի, հակահեղափոխությունը այս երկրում շանս չունի, որովհետեւ ժողովուրդը հաղթել է: Եվ ուրեմն, Հանրապետական կուսակցությունը պետք է առհասարակ հեռանա Ազգային ժողովի շարքերից: Պետք է արմատախիլ արվեն նաեւ այն ուժերը, որոնք սատարում են հակահեղափոխությանը»,-սկսեց ելույթը Նիկոլ Փաշինյանը:

20:51- Ազգային ժողովի շենքից դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

20:48- Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շարունակվում է մարդկանց հոսքը: Հարյուրավոր մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից:

Բաղրամյանում է նաեւ ՀՀ ոստիկանպետ Վալերի Օսիպյանը, ով իրավիճակը որակեց որպես խաղաղ հավաք, ժամանել է Տիգրան Ավինյանը, շենքին է մոտեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան դիմավորել են բուռն վանկարկումներով ու ողջույնի ծափերով: 

Ազգային ժողովի շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից ավտոմեքենաներով փակված է, փակված է նաև Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ: Ցուցարարների մի խումբ վանկարկում է «ՀՀԿ, սիկտիր»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: