12/30/2025

Ո՞ր նախարարների աշխատանքից ազատման գրություններն ուղարկվեցին նախագահին. ցանկ

Ո՞ր նախարարների աշխատանքից ազատման գրություններն ուղարկվեցին նախագահին. ցանկ

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հրապարակեց ՀՅԴ եւ ԲՀԿ կուսակցությունների անդամ նախարարների անունները, որոնք, վարչապետի առաջարկով, կազատվեն աշխատանքից:

Ըստ այդմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությունով նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել.

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: