12/30/2025

Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ. դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու. Էդմոն Մարուքյան

Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ. դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու. Էդմոն Մարուքյան

ՀՀ վարչապետի ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Երեկվա քննարկումների ընթացքում վարչապետը ներկայացրեց իր տեսակետնայնինչ հրապարակեցոր ինքը հրաժարական է տալուորից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրիԱԺ-ն կարձակվի ու իրավունքի ուժով կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ ու մենք դուրս եկանք՝ պայմանավորվելովոր այդպիսի քննարկումները շարունակական են լինելու։ Այսօր նաև կառավարության հետ հարցուպատասխան կավարչապետը կգա ԱԺկարծում եմ՝ խմբակցությունների հետ շփումներ կլինեն»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեցոր խմբակցությունների ներկայացուցիչները պնդել ենթե կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններինսակայն դրանց անցկացման նախընտրելի ժամանակահատվածը մայիս ամիսն է։

«Վարչապետը հայտնեցոր ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Մեկ ամսվա ընթացքում պատրաստ է նաև ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Եթե այն չընդունվիստիպված կլինենք ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքովորում կա ռեյտինգային ընտրակարգը։ Մենք առաջարկել ենք այն հանելորովհետև այն հիմնականում օգտագործվել է օլիգարխների կողմից՝ ձայներ կոնսոլիդացնելու համարսակայն հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին էորեթե անգամ նման առաջադրումներ էլի լինենայդ մեխանիզմը չի աշխատի»,- նշեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունների ներկայացուցիչները նշում էինոր իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի մինչև արտահերթ ընտրություններըսակայն անուններ չնշեց։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը  ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող  է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: