03/26/2026

«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս- հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս- հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց խմբակցությունը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչ մեկ տարում անցկացնելու՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ ընդունված պայմանավորվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ նրան, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, որ մինչև մեկ տարում՝ մայիս-հունիսին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ժամանակը հարաբերական չէ, կան արգումենտներ»-,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ քաղաքական ուժերին պետք  է որոշակի ադապտացիոն շրջան, որպեսզի պատրաստվեն ընտրություններին:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանում անցկացված բանակցություններին՝ նա նշեց, որ հնչեցին փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեցին: «Բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է անել դեկտեմբեր ամսին»,- ասաց պատգամավորը ու հավելեց՝ որևէ պայմանավորվածություն չի եղել այդ քննարկման ժամանակ, եղել է պարզապես քննարկում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքումփոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերովհոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնովԿողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-իցԾառուկյան դաշինքից և ՀՅԴ-իցԴրանից հետո ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայումհետոգնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետԸնդունված փոփոխությամբեթե ԱԺպատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համարապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելովորդա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: