12/30/2025

1946 թ. Ազնավուրյան ընտանիքը դիմել է Հայաստան տեղափոխվելու խնդրանքով. արխիվային փաստաթղթեր՝ հոր եւ մոր խնդրագրերով

1946 թ. Ազնավուրյան ընտանիքը դիմել է Հայաստան տեղափոխվելու խնդրանքով. արխիվային փաստաթղթեր՝ հոր եւ մոր խնդրագրերով

1946 թվականին Ազնավուրյան ընտանիքը դիմել է ՀԽՍՀ Ներգաղթ կոմիտեին՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Այզգային արխիվից ՀԺ-ին փոխանցում են, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը ներգաղթի համար մերժում չի ստացել:

 

«Մեզ մոտ փաստացի երեւում է, որ նույնիսկ սովետական անձնագրեր են ստացել: Դրան զուգահեռ, այստեղ պահպանված են Շառլ Ազնավուրի հոր՝ Միշիկ Ազնավուրյանի եւ մոր՝ Քնար Ազնավուրյանի նամակները, որտեղ դիմել են՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով»,-փոխանցեց ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը:

Ազգային արխիվից նաեւ տեղեկացրերցին, որ երբ Ազնավուրյանները որոշել են գալ Հայաստան՝ լուրեր են տարածվել, որ այստեղ վիճակն այնքան էլ լավ չէ, ապրելու համար նորմալ պայմաններ չկան եւ կեղծ պրոպագանդա է իրականացվում: Դրանից հետո Ազնավուրյանները հրաժարվել են Հայաստան գալու մտքից:

Հետաքրքիր է, եթե այս գործընթացն իրականար, աշխարհը կունենա՞ր Շառլին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: