12/30/2025

Հայաստանի որոշ մարզերում 10-12 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Հայաստանի որոշ մարզերում 10-12 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի զգալի փոփոխություն կգրանցվի նաև Արցախում։

Հայաստանի տարածքում այսօր տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում առաջիկա օրերին նույնպես տեղումներ չեն սպասվում։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 28-30, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: