12/30/2025

Բողոքն արդյունք չտվեց․ Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին աղմակահարույց օրենքը

Բողոքն արդյունք չտվեց․ Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին աղմակահարույց օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին աղմակահարույց օրենքը, որը ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ալիք էր բարձրացրել։

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, ձայների 149 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատն օրինագիծն ընդունել է հոկտեմբերի 3-ին։

Ըստ նոր օրենքի, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Կառավարության այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Ռուսաստանում։ Գրեթե բոլոր քաղաքներում անցել են հավաքներ եւ երթեր, եղել են նաեւ բախումներ ոստիկանության հետ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: