12/30/2025

Հայաստանում հոկտեմբերի 19-ը կնշվի որպես քրեակատարողական ծառայողի օր

Հայաստանում հոկտեմբերի 19-ը կնշվի որպես քրեակատարողական ծառայողի օր

Հայաստանում հոկտեմբերի 19-ը կնշվի որպես քրեակատարողական ծառայողի օր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: 

 «ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պաշտոնապես նշվում է ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի, Փրկարարի, Դատախազության աշխատակցի, հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, Ոստիկանության օրը, սակայն քրեակատարողական ծառայողի որպես զինծառայողներին հավասարեցված անձանց մասնագիտական օր նշելու համապատասխան որոշում առկա չէ:

Հարկ է նշել, որ մի շարք երկրներում ևս պաշտոնապես նշվում է քրեակատարողական ծառայողի օրը, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում:

Քրեակատարողական ծառայությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: