12/30/2025

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը մահացել է ուղղաթիռի վթարի ժամանակ

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը մահացել է ուղղաթիռի վթարի ժամանակ

Նախօրեին Կոստրոմայի մարզում վթարի ենթարկված ուղղաթիռում եղել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը։

Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը Կոստրոմայի մարզում ուղղաթիռի վթարից մահացածներից մեկն է։ Այդ մասին հաղորդում է 47news պարբերականը։

Նախօրեին Վոնիշևո գյուղի շրջանում վթարի է ենթարկվել AS 350 B3 ուղղաթիռը, որը պատկանել է «Հելիպորտ Մոսկվա» համալիրին։ Երթուղու վերջնական կետը պետք է լիներ Սպասսկոե գյուղը։ Ուղղաթիռը թռչել է առանց թույլտվության։

Աղետի վայրում գտել են երեք մարդկանց մարմինները։ Նրանցից մեկը Ռուսաստանի գլխավոր դատախազի 58–ամյա տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Սահակ Կարապետյանն է։

Ինչպես պարզել է պարբերականը, թռիչքը պետք է ավելի շուտ կայանար, բայց Կարապետյանն ընկերների հետ միասին մոլորվել է որսի ժամանակ։ Վարկած կա, որ ուղղաթիռը գերբեռնված է եղել։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: