12/30/2025

Սյունիքում մեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է եղել հրդեհի բռնկման վտանգ

Սյունիքում մեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է եղել հրդեհի բռնկման վտանգ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 01:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է՝ վնասելով էլեկտրական սյունը. առկա է հրդեհի բռնկման վտանգ:

ԱԻն լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «LADA 21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: