12/30/2025

Արցախում անցկացված զորավարժություններին առաջին անգամ կիրառվել են հայրենական արտադրության հարվածքային ԱԹՍ-ներ

Արցախում անցկացված զորավարժություններին առաջին անգամ կիրառվել են հայրենական արտադրության հարվածքային ԱԹՍ-ներ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հոկտեմբերի 4-ին խաղարկվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն:

Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը»,- գրել է Հասրաթյանը: 

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: