12/30/2025

Շառլ Ազնավուրի վերջին ուղեւորությունը դեպի Ճապոնիա է եղել՝ կրտսեր դստեր ու փեսայի հետ

Շառլ Ազնավուրի վերջին ուղեւորությունը դեպի Ճապոնիա է եղել՝ կրտսեր դստեր ու փեսայի հետ

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին ճանապարհորդությունը եղել է դեպի Ճապոնիա: Այնտեղ է նա եղել դստեր՝ Կատյայի ու վերջինիս ամուսնու հետ, միասին զբոսնել են, գնումներ կատարել:

Սեպտեմբերի կեսին արված ճանապարհորդության լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյեի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը:

 

 

 

լուսանկարում՝ Շառլ Ազնավուրը կրտսեր դստեր՝ Կատյայի հետ, Տոկիոյում

երկրորդ լուսանկարում Կատյայի ամուսինն է, Սեդա Ազնավուրի փոխանցմամբ՝ պարոն Պոն

երրորդ լուսանկարում՝ շանսոնյեն Տոկիոյի խանութներից մեկում.

Սեդա Ազնավուրը նկարը վերնագրել է՝ «Մեր ընտանիքը կոշիկներ շատ է սիրում»

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: